Զոհված զինծառայողների ցանկից 10-ը ողջ են․ ՊԲ

Արցախա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների և կամավորականների՝ Արցախի պաշտպանության բանակի՝ հոկտեմբերի 12-ի ցանկում անճշտություններ կան, և զոհերի թվում նշված 10 անձինք ողջ են։ Այդ մասի տեղեկացրել է Պաշտպանության բանակը։

Ողջ մնացած անձինք են Արթուր Արամայիսի Առաքելյանը, Հակոբ Խաչատուրի Հակոբյանը, Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանը, Վահրամ Վաչագանի Հովհաննիսյանը, Գևորգ Մանվելի Մանուկյանը, Արմեն Զավենի Ամիրջանյանը, Իշխան Ռաֆիկի Ասլանյանը, Միսակ Հակոբի Սաֆարյանը, Հայկ Արարատի Հակոբյանն ու Արթուր Նորիկի Մինասյանը։

Մեկնաբանել