Կորոնավիրուս․ կատարված 2 114 թեստերից դրական է 35 տոկոսը

Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, 427 մարդ առողջացել է: Մահացել է 6 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 369 է: Դրական է կատարված թեստերի 35,2 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 57 566
Առողջացածներ – 46 318
Փաստացի բուժվողներ -9 908
Ընդհանուր թեստեր – 329 277
Մահվան ելքեր – 1 032
Մահվան ելքեր այլ պատճառով –308

Մեկնաբանել