Ստեփանակերտ․ երբ բացվում են ապաստարանների դռները

Ստեփանակերտում հոկտեմբերի 12-ին բացվել էին ապաստարանների դռները։ Մարդիկ շենքերի մերձակայքում զգույշ զբոսնում էին, որոշները բակերում կերակրում կենդանիներին։ Դատարկ էին խաղահրապարակներն ու զբոսայգիները, փակ՝ խանութները և սննդի կետերը։ Օդային տագնապի ձայն քաղաքում հազվադեպ է լսվել։