Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի եւ Զաքիր Հասանովի հետ, որոնց ընթացքում կոչ է արել ամբողջությամբ կատարել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին կողմերի միջեւ ձեռք բերված հրադադարի պարտավորությունները, հաղորդում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Նախօրեին Շոյգուն հեռախոսազրույց էր ունեցել նաև իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ և կարևորել Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցումը։