Կորոնավիրուս․ կատարված 2 877 թեստերից դրական է 36,7 տոկոսը

Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք,  395 մարդ առողջացել է: Մահացել է 7 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 819 է: Դրական է կատարված թեստերի 36,7 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 58624
Առողջացածներ – 46713
Փաստացի բուժվողներ -10561
Ընդհանուր թեստեր – 332154
Մահվան ելքեր – 1039
Մահվան ելքեր այլ պատճառով –311