Գլխավոր Լրահոս

Մինսկի խմբի համանախագահների առաջարկները մնում են բանակցությունների սեղանին․ Լավրով

Մինսկի խմբի համանախագահների առաջարկները մնում են բանակցությունների սեղանին․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորումը հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներն այս առումով մնում են բանակցությունների սեղանին․ ՌԴ ԱԳ նախարարն այդ մասին հայտարարել է «Սպուտնիկ», «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում։ «Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է։ Այն առաջարկները, որոնք համանախագահները մշակել և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունն արդեն հայտնի է. դա Ղարաբաղի շուրջ շրջանների փուլային, աստիճանական ազատագրումն է Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ և մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելը Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ», - ասել է Լավրովը: Նույն հարցազրույցի ընթացքում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ռուս ռազմական դիտորդների՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմի կազմում ընդգրկման մասին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում