Նիկոլ Փաշինյանի ուղերձը փայլուն էր. Արամ Սարգսյան

Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ասում է, որ պատերազմի այս օրերին Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակից, փայլուն է կատարել իր դաշնակցային պարտավորությունները: Սարգսյանը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին դիմումը ճշգրիտ ուղերձներ էր պարունակում: