Հաստատվել է կորոնավիրուսի 1 371 նոր դեպք, 7 մարդ մահացել է

Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 371 նոր դեպք,  406 մարդ առողջացել է: Մահացել է 7 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 586 է: Դրական է կատարված թեստերի 34,6 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 59 995
Առողջացածներ – 47 119
Փաստացի բուժվողներ -11 519
Ընդհանուր թեստեր – 336 111
Մահվան ելքեր – 1046
Մահվան ելքեր այլ պատճառով –311