Քիչ առաջ ադրբեջանական զինուժի ևս մեկ ՍՈւ-25 գրոհիչ է խոցվել Արցախում։ «Արմենպրես» լրատվական գործակալությունում ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը։
Եւս մեկ ՍՈՒ 25-ից խոցման մասին ՊԲ-ն տեղեկացրել էր երեկ։
Քիչ առաջ ադրբեջանական զինուժի ևս մեկ ՍՈւ-25 գրոհիչ է խոցվել Արցախում։ «Արմենպրես» լրատվական գործակալությունում ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը։
Եւս մեկ ՍՈՒ 25-ից խոցման մասին ՊԲ-ն տեղեկացրել էր երեկ։
Տյառնընդառաջը Հայաստանում ամենատարածված տոներից է։ Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ։
Եվրախորհրդարանի պատգամավորները միջազգային հանրությանը կոչ են անում միանալ Վրաստանի «ինքնահռչակ իշխանությունների» դեմ բոյկոտին։ Պատգամավորները Վրաստանի իշխանություններին մեղադրում են երկրում ժողովրդավարությունը խաթարելու և այլախոհությունը ճնշելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունից։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 400 պատգամավոր, դեմ է արտահայտվել 63-ը, ձեռնպահ է մնացել 81-ը: «Եվրախորհրդարանը կոչ է անում 25 երկրներին (բացառությամբ Հունգարիայի և Սլովակիայի) երկկողմ և համակարգված հիմունքներով անհապաղ և նպատակային անհատական պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի և նրա ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև սառեցնել նրա բոլոր ակտիվները ԵՄ-ում՝ Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում ունեցած դերի համար։ Անհատական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի այն պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների […]
Ֆլյուորոգրաֆիան՝ որպես բժշկական ախտորոշիչ մեթոդ, կդադարի գործել ՀՀ բուժհիմնարկներում. փետրվարի 13-ին կառավարությունը կողմ է քվեարկել առողջապահության նախարարության որոշման նախագծին։ Որոշման մեջ նշվում է, որ ժամանակակից բժշկության մեջ ֆլյուորոգրաֆիան, որպես ախտորոշման մեթոդ, արդեն կորցրել է իր արդիականությունը: Սա պայմանավորված է մի շարք կարևոր գործոններով: Առաջին հերթին, ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն ունի ախտորոշման ցածր արդյունավետություն: Շատ դեպքերում բժիշկները ստիպված են լինում լրացուցիչ նշանակել ռենտգենաբանական կամ այլ ճառագայթային հետազոտություններ, ինչպիսիք են թվային ռենտգենը և համակարգչային տոմոգրաֆիան: Առողջապահության նախարարության Լիցենզավորման գործակալության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրում շահագործվող ֆլյուորոգրաֆ սարքերը, ներառյալ շարժական տարբերակները, ծայրահեղ հնացած են՝ հիմնականում արտադրված 1970-1980-ական թվականներին: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ […]
Որո՞նք են Հայաստանի էներգետիկ համակարգի գլխավոր խնդիրները։ Հնարավո՞ր է ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել և արտահանել։ Արևային էներգիայի ի՞նչ ներուժ ունի Հայաստանը։ Արևային էներգետիկայի զարգացման ի՞նչ խոչընդոտներ կան։ Ի՞նչ է տալիս էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը։ Ինչպե՞ս խնայել էներգիան և պահեստավորել․ այս հարցերի շուրջ էր էներգետիկ անկախության մասին Երևանում փետրվարի 12-ին ՍիվիլՆեթի կազմակերպած քննարկումը։
Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալությունը փակվում է։ Գործակալության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ լրատվամիջոցի գործունեության դադարեցման պատճառը շարունակվող ֆինանսական սահմանափակումներն են։ «Առաջիկա ամիսներին մենք կուսումնասիրենք այնպիսի ձևաչափեր, որոնք կենտրոնացած են ոչ միայն նորությունների, այլև վերլուծության վրա՝ բացահայտելով հիմնական խնդիրները և առաջարկելով լուծումներ»,- ասված է հայտարարության մեջ: Գործակալությունը հիմնադրվել է 1990 թվականին՝ Խորհրդային Միության վերջին օրերին։
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը չի կարծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները փակուղում են։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան լրագրողի հարցի՝ նա հիշատակել է հունվարին կայացած պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ նշելով, որ նոր հանդիպման պայմանավորվածություն կա։ Փոխնախարարն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Ադրբեջան ուղարկված նոր առաջարկները, որոնք վերաբերում են ապաշրջափակմանը։ «Բավականին երկար ժամանակ է մենք սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ Հույս ունենք՝ կարճ ժամանակում կստանանք այդ պատասխանը, որպեսզի գործընթացը հնարավոր լինի շարունակել։ Հայաստանը շարունակում է կառուցողական լինել բանակցություններին»,- ասել է Կոստանյանը։ Լրագրողի մեկ այլ հարցի, թե ինչ պետք է անի Հայաստանը, երբ Ադրբեջանի նախագահի սպառնալիքները խոսքից գործի […]
Ադրբեջանը արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի դեմ, այդ մասին փետրվարի 13-ին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ-ն։ Ըստ տեղեկությունների՝ 2025 թվականի փետրվարի 12-ին Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ հիմք ընդունելով 1979 թվականի Բեռնի կոնվենցիան Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Բեռնի կոնվենցիայի դրույթները խախտելու մեջ․ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ «Ադրբեջանը, ազատագրելով իր տարածքները, բազմաթիվ ապացույցներ է ձեռք բերել առ այն, որ Հայաստանը չի կարողացել պահպանել տեսակներն ու բնական միջավայրը կենսաբազմազանությամբ ամենահարուստ օջախներից մեկում՝ ոչնչացնելով շրջակա միջավայրը», – ասված է հայտարարությունում։ Ադրբեջանը հայկական կողմի հասցեին մեղադրանքների թվում պարբերաբար բարձրացնում է […]
Արշալույս Մղդեսյան Հայաստանում մոդուլյար ատոմակայան կառուցելու հավանականությունը չափազանց փոքր է, քանի որ նման կայաններ դեռ որևէ տեղ չեն կառուցվել. այս մասին ասաց էներգետիկայի մասնագետ Հակոբ Վարդանյանը, որը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մինչև 2024-ի հոկտեմբերը համակարգել է էներգետիկայի ոլորտը։ Չորեքշաբթի Երևանում ՍիվիլՆեթի կազմակերպած «Հայաստանի էներգետիկ անվտանգությունը. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկմանը Վարդանյանն ընդգծեց, որ միջուկային նոր էներգաբլոկի տեխնոլոգիական ընտրության հարցում պետք է զգուշավոր մոտեցում ունենալ, մասնավորապես՝ մոդուլյար ռեակտորների հարցում։ «Մոդուլյար ռեակտորները դեռ լիովին փորձարկված չեն, դրանց կառուցումը տնտեսական մեծ ռիսկեր է պարունակում, իսկ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ թանկարժեք և չփորձարկված տեխնոլոգիաներ»,- ասաց նա։ Հայաստանի կառավարությունը հրապարակայնորեն քննարկում է […]