Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 465 նոր դեպք, 422 մարդ առողջացել է: Մահացել է 10 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 540 է: Դրական է կատարված թեստերի 36,5 տոկոսը։
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 61460
Առողջացածներ – 47541
Փաստացի բուժվողներ -13919
Ընդհանուր թեստեր – 340116
Մահվան ելքեր – 1056
Մահվան ելքեր այլ պատճառով –314