Պոլսահայությունը ճնշված վիճակում է. Սեւան Տէյիրմենճեան

Պոլսահայ հոդվածագիր, խորհրդարանում հայազգի պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սեւան Տէյիրմենճեանը ասում է, որ այսօր պոլսահայությունը առավել ճնշված վիճակում է, քանի որ թուրքական պետությունը ամբողջովին կանգնած է Ադրբեջանի թիկունքին, լրատվամիջոցները հաղորդում են բացառապես ադրբեջանական նորությունները, հայերը թիրախավորվում են և ներկայացվում նախահարձակ կողմ: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ տեսակապով զրույցում Տէյիրմենճեանը նշում է, որ Թուրքիայի հասարակական կարծիքը ավելի քան հակահայկական է:

Մեկնաբանել