Հաստատվել է կորոնավիրուսի 1 540 նոր դեպք, 11 մարդ մահացել է

Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 540 նոր դեպք, 384 մարդ առողջացել է: Մահացել է 11 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 397 է: Դրական է կատարված թեստերի 39,1 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 63 000
Առողջացածներ – 47 925
Փաստացի բուժվողներ – 13 694
Ընդհանուր թեստեր – 344 053
Մահվան ելքեր – 1 067
Մահվան ելքեր այլ պատճառով – 314

Մեկնաբանել