Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում․ Արծրուն Հովհաննիսյան

Վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ․ այս մասին այսօր հայկական միասնական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին ասել է Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել»,- ասել է նա։

Հյուսիսային ուղղությամբ, ըստ ՊՆ ներկայացուցչի, այսօր այնքան թեժ չի եղել, որքան նախորդ երկու օրերին։ Որոշ ուղղություններում մարտերը այս պահին էլ շարունակվում են։

Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում, կիրառվել են օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ։

Մեկնաբանել