Գիշերը հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված․ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը»,- ասված է հաղորդագրությունում։