Կորոնավիրուս․ կատարված 1 722 թեստերից դրական է 44,4 տոկոսը

Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք, 104 մարդ առողջացել է: Մահացել է 10 մարդ։ Բացասական թեստերի թիվը 956 է: Դրական է կատարված թեստերի 44,4 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 65 460
Առողջացածներ – 48 208
Փաստացի բուժվողներ -15 845
Ընդհանուր թեստեր – 349 871
Մահվան ելքեր – 1091
Մահվան ելքեր այլ պատճառով –316