Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առանձին հանդիպումներ կունենան ԱՄՆ պետքարտուղարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը, այս ուրբաթ՝ հոկտեմբերի 23-ին, առանձին հանդիպումներ կունենան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Այս մասին հայտնում է Politico.com կայքը։ Ղարաբաղյան կոնֆլիկտի սրացումը և ռազմական գործողությունների դադարեցման հարցը Պոմպեոն նախ կքննարկի Ադրբեջանի, այնուհետև՝ Հայաստանի ԱԳ նախարարի հետ։

Կայքի հետ զրույցում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել նաև երկու երկրների արտգործնախարարների համատեղ հանդիպումը Վաշինգտոնում: Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն էլ պարբերականին հայտնել է, որ կոնֆլիկտը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ հիմնված փոխզիջումների վրա։

Ըստ աղբյուրի՝ այս նախաձեռնությամբ ԱՄՆ-ն ակտիվացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու ջանքերը:

Մեկնաբանել