ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նահանջը պարտություն չէ, 1918 ին էլ կար նահանջ, 1941թ. Էլ կար նահանջ, 1992թ. Էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նահանջը պարտություն չէ, 1918 ին էլ կար նահանջ, 1941թ. Էլ կար նահանջ, 1992թ. Էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»։
Թուրքիայում զգուշանում են Սև ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունից և ռուս-ուկրաինական լարվածությունից Թուրքիան և Ուկրաինան մտածում են անցնել ազատ առևտրի մասին համաձայնագրի Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձի մեջ է մեղադրել նախկին ծովակալներին. կան ձերբակալվածներ Կառուցվելու է Բոսֆորը շրջանցող, Մարմարա և Սև ծովերը կապող Ստամբուլի ջրանցքը Credits: Ruptly
ՍիվիլՆեթն ամփոփում է ապրիլի 13-ի հիմնական իրադարձությունները․ Հայստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի բնակիչների ուղղությամբ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխություն է ուզում կատարել Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքը Գագիկ Ծառուկյանը տուգանվել է 100 հազար դրամով՝ հրավառության համար
Ադրբեջանը դեռ պաշտոնական պատասխան չի ստացել այն հարցին, թե ինչպես են «Իսկանդեր-Մ» հրթիռները հայտնվել Հայաստանի տրամադրության տակ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Բաքվում ռազմավարների զբոսայգու բացմանը, որտեղ ցուցադրված են Շուշի քաղաքում հայտնաբերված հրթիռի բեկորները: Դրանք, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկանում են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին: Զբոսայգում Ալիևը, որը մինչ օրս խոսել էր պատերազմում «Իսկանդերի» գործածման հստակ տվյալների բացակայության մասին, այժմ մեկ րոպե տևողությամբ տեսանյութում հատուկ անդրադառնում է այս խնդրին: «Որտեղի՞ց են այդ հրթիռները («Իսկանդեր-Մ») Հայաստանի տրամադարության տակ հայտնվել։ Նրանք դա չպետք է ունենային։ Մենք ցանկանում ենք ստանալ պատասխան այն հարցին, թե ինչպես է այդ մահացու զենքը հայտնվել […]
Ռուսաստանի նախկին արտգործնախարար, Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության աշխատանքը, և արդյոք այն շա՞տ է տարբերվում Մերձդնեստրի նմանատիպ գործողությունից, Կարասինը պատասխանել է․ «Տարածաշրջանում մեկնարկել է խաղաղապահ գործողություն, որի զորակազմը համալրված է ռուս զինծառայողներով: Սա արդեն նշանակալի արդյունք է: Այժմ հարցերի հիմնական մասը կապված է մարդասիրական խնդիրների հետ՝ ռազմագերիների փոխանակում, զոհվածների աճյունների վերադարձ, փախստականներ ու նրանց համար բնակության անհրաժեշտ պայմանների ստեղծում: Սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա հարակից շրջանների ականազերծման […]
Հայաստանի քննչական մարմիններում 2020-ին ավելի քիչ քրեական գործ է հարուցվել կոռուպցիոն հանցագործությունների փաստով, քան 2019-ին։ Ընդհանուր առմամբ անցյալ տարի 167-ով կրճատվել է կոռուպցիոն գործերի թիվը։ Այդ մասին հաղորդում է գլխավոր դատախազությունը։ Քննված կոռուպցիոն գործերի նվազումը, ըստ դատախազության, պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական օրենսգրքում կոռուպցիոն հանցագործությունների ցանկում հանցակազմերի թիվը պակասել է՝ 70-ից հասնելով 28-ի, բացի այդ քրեական գործեր հարուցելուն խանգարել են կորոնավիրուսն ու պատերազմը։ Անցյալ տարի քննչական մարմինները ավարտել են 716 քրգործի վարույթ, որից 183-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ընդհանուր առմամբ քրեական հետապնդման է ենթարկվել 1 356 անձ, որոնցից 204-ը հետագայում արդարացվել են։ Նախորդ տարվա համեմատ 2020-ին 2,5 միլիարդ […]
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է belta.by-ը։ Ըստ հաղորդագրության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու հանդիպում կանցկացնեն։ Դրանցից մեկը տեղի կունենա Լուկաշենկոյի Բաքու ժամանելուն պես։ «Ոչ պաշտոնական մթնոլորտում պետությունների ղեկավարները կքննարկեն բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները և երկկողմ համագործակցության ռազմավարական հարցերը»,- հաղորդում է կայքը։ Բանակցությունների պաշտոնական մասը նախատեսված է չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին։ Բելառուսի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով ՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Հիմնական ուշադրությունը կհատկացվի առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը։
Վրաստանի խորհրդարանում նախատեսված են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի թեմայով․ այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Ըստ տեղեկության՝ հարցը քննարկվելու է խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նիստում՝ «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» խորագրով։ Նիստի շրջանակում պատգամավորները լսելու են հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեի զեկույցը: Հանձնաժողովի նիստը, հավանաբար, փակ է լինելու, քանի որ վերջերս նմանատիպ հարցերի շուրջ հանձնաժողովի նիստերը դռնփակ են անցնում, նշում է Առաջին ալիքը։