Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ․ այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։