Եվս մեկ «Բայրաքթար» թուրքական ԱԹՍ է խոցվել․ ՊՆ խոսնակ

Եվս մեկ «Բայրաքթար» թուրքական ԱԹՍ է խոցվել․ այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել։

«Կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին»,- գրել էր Փաշինյանը:

Մեկնաբանել