Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նապոլիտանայի խոսքով՝ չի կարող լինել ետդարձի ճանապարհ, Արցախը չի կարող կրկին լինել Ադրբեջանի կազմում։

«Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, ինչի համար էլ այսօր ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների կողմից պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- նշել է Նապոլիտանոն:

Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձևը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ։

Մեկնաբանել