Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, կրկին հայտնվել է թշնամու նշանակետում

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը․ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:

Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ»։

Մեկնաբանել