Հաստատվել է կորոնավիրուսի 1 836 նոր դեպք, 20 մարդ մահացել է

Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 836 նոր դեպք, 485 մարդ առողջացել է: Մահացել է 20 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 504 է: Դրական է կատարված թեստերի 42,3 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 68 530
Առողջացածներ – 49 219
Փաստացի բուժվողներ -17 869
Ընդհանուր թեստեր – 357 104
Մահվան ելքեր – 1121
Մահվան ելքեր այլ պատճառով –321

Մեկնաբանել