Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանյան կողմի հետ խորհրդակցություններ են անցկացվելու։
Կարճատև այցով Մոսկվայում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։