Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծությունից անցել է մի քանի օր։ Մարդիկ մտնում են եկեղեցի, մոմ վառում և արագ դուրս գալիս․ վտանգը դեռ չի վերացել։ Եկեղեցու տարածքում միաժամանակ մաքրման աշխատանքներ են ընթանում։
Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծությունից անցել է մի քանի օր։ Մարդիկ մտնում են եկեղեցի, մոմ վառում և արագ դուրս գալիս․ վտանգը դեռ չի վերացել։ Եկեղեցու տարածքում միաժամանակ մաքրման աշխատանքներ են ընթանում։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, այդ լիազորությունը վերապահվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, գնահատելով հանրային կյանքում տիրող տրամադրություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված արտաքին և ներքին մարտահրավերներն ու սպառնալիքները, արձանագրում է. – մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը, – […]
Արզումանյանների ընտանիքը Պատարա գյուղ է տեղափոխվել Հադրութի շրջանի Տումի գյուղից։ Ինչպես շատերը, նրանք էլ կորցրել են գրեթե ամեն ինչ՝ տունը, այգին, աշխատանքը։ Թեև Պատարայում նրանք ունեն ապրելու լավ պայմաններ, բայց հայրենի տան կարոտն ու վերադարձի հույսը հանգիստ չեն տալիս։
Հայաստանում պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրանա․ ապրիլի 19-ին համապատասխան որոշման նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում։ Նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է։ Եթե գործող օրենքով պայմանագրային զինծառայության կարող են անցնել առավելագույնը մինչև 45 տարեկան անձինք, ապա նախագծով առաջարկվող շեմը 63 տարեկանն է։ Կառավարության հետ քննարկումների արդյունքում որոշվել է շեմը բարձրացնել՝ ըստ զինվորական կոչման. այսպես ՝ կրտսեր ենթասպայական կազմի համար առավելագույն կդառնա 53 տարեկանը, կրտսեր սպայական կազմի համար՝ 55-ը, ավագ սպայակազմի մայորների ու փոխգնդապետերի համար՝ 58-ը, իսկ գնդապետերի համար՝ 63-ը։
Լոնդոնի ալկոհոլային խմիչքների (London Spirits Competition) IV մրցույթում Ararat Նաիրի կոնյակը ոսկե մեդալ է նվաճել։ Մրցույթում ալկոհոլային խմիչքները գնահատվում են՝ հաշվի առնելով երեք չափանիշ՝ որակ, գին և արտաքին ձևավորում։ Ըստ մրցույթի կանոնների՝ հանձնաժողովը յուրաքանչյուր նմուշը գնահատում է 0-100 միավոր սանդղակով, և միայն 90-ից ավել միավորի դեպքում խմիչքը կարող է հավակնել բարձրագույն մրցանակի։ Լոնդոնի ալկոհոլային խմիչքների այս տարվա մրցույթին ներկայացված էին նմուշներ ալկոհոլային խմիչքների հարուստ ավանդույթներ ունեցող մի շարք երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Իռլանդիայից, Միացյալ Թագավորությունից և այլն: 1967 թվականին ստեղծված Ararat Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում։
«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն»․ սա հատված է ՀՀ Ընտրական օրենսգրքից։ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ։ Ընտրությունների արդյունքները այլևս չեն կեղծվելու։ Ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ»․ սա հատված է Նիկոլ Փաշինյանի 2018-ի մայիսի 8-ին Ազգային ժողովում ելույթից, երբ «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել էր վարչապետի թեկնածու։ Ընտրակեղծիքներ և արտոնյալներ բացառող Փաշինյանը արտոնյալի կարգավիճակով սկսել է իր նախընտրական քարոզչությունը։ Հանգստյան օրերին վարչապետ Փաշինյանն […]
Ազգայինէ մը հեռախօսազանգ ստացայ, ուր ան մտահոգութիւն կըյայտնէր թէ ինչպէ ՞ս կարելի է արդարացնել համայնքներու լարումըՀայոց Ցեղասպանութեան ճանաչման գծով պահանջատիրութեանհամար ստորագրահաւաքներ ու այլ միջոցառումներ կազմակերպելով,երբ հայրենիքի մէջ հող կոսնցուցինք եւ այսօր ալ նորմարտահրաւէրներու առջեւ կանգնած ենք:Ամիս մը առաջ նմանօրինակ պատգամ մըն ալ ստացած էի անծանօթհայրենակիցէ մը (Ինչո՞ւ ցեղասպանութեան ճանաչում կըպահանջէք, պահանջեցէք Արցախի ճանաչում)։Իմ պատասխանս կ՛ամփոփեմ հետեւեալ վեց կէտերու մէջ. Հայ Դատի եւ յանուն հայ ազգի ազատագրական պայքարըբազմամակարդակ եւ բազմաշերտ կռիւ է, որ կը պահանջէ պայքար միքանի տարբեր ուղղութիւններով: Հայ ազգի պահանջատիրութեան ուղղութիւնները երբեմն իրարմէանկախ, բայց շատ անգամ փոխ-կապակցուած տրամաբանութեամբառաջ կը տարուին։ Տուեալ պահու մը, տուեալ պայմաններու բերումով,կարելիութիւններ կը ներկայանան մէկ […]
«Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը». այս մասին տեղեկացրեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։ Քվեարկության արդյունքներն են՝ 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ: Ապրիլի 19-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը, որի ժամանակ կքննարկվի Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը։ Ըստ ԵԽԽՎ կայքի՝ նստաշրջանը կանցկացվի հիբրիդային ձևաչափով ՝ սահմանափակ խորհրդարանականների ներկայությամբ ՝ կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով: Հայ ռազմագերիների հարցից բացի քննարկվելու է նաև «Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումն ու կալանավորումը 2021թ․ հունվարին» ու «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» հարցերը։
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Վլադիմիրի մարզի դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով պետական կառույցների հաղորդագրություններին։ Անկախ բժշկին կալանավայր չթողնելու պատճառով Նավալնին մարտի 31-ին հացադուլ էր հայտարարել, ինչից հետո նրա առողջական վիճակը վատացել է։ Մոսկվայի բժիշկներն ապրիլի 16-ին բաց նամակով հայտարարել էին Ալեքսեյ Նավալնիի կրիտիկական վիճակի մասին: Բժիշկները ուշադրություն էին հրավիրել կալանավորի անալիզների «կտրուկ բացասական դինամիկայի» վրա։ Հիվանդի մոտ «զարգանում է երիկամային անբավարարությունը, ինչն արդեն հանգեցրել է նյութափոխանակության ծանր խանգարումների» և «կարող է հանգեցնել սիրտ-անոթային համակարգի ծանր ախտաբանության՝ ընդհուպ մինչև սրտի կանգ»,- նախազգուշացրել էին նրանք: «Եթե չսկսենք բուժել, ապա նա կմահանա առաջիկա օրերի […]