ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Նրա փոխանցմամբ՝ հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում։
Դիտեք նաև Արծրուն Հովհաննիսյանի հետ հարցազրույցը.
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Նրա փոխանցմամբ՝ հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում։
Դիտեք նաև Արծրուն Հովհաննիսյանի հետ հարցազրույցը.
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է մի շարք համայնքների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը մասնակցել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ «Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ինչով կարող եմ օգնել»,- ասել է Արմեն Սարգսյանը։ Համայնքների ղեկավարները նախագահին ներկայացրել են […]
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ապրիլի 19-ի նիստում Հայաստանի պատվիրակության անդամներն իրենց ելույթներում բարձրացրել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Բաքվի «ավարների պուրակի» և հայկական մշակութային կոթողների ոչնչացման հարցերը։ Էդմոն Մարուքյանի ելույթը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց: «2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն շրջելով և ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան […]
Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին կոչ են արել «զբաղվել խաղաղության պայմանագրի աշխատանքներով»՝ «ապակառուցողական քայլերի» փոխարեն Թուրք նախարարն ասել է, թե Բաքուն սկսել է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող ավտոճանապարհի շինարարությունը Ադրբեջանցիները Տողի Սբ․ Հովհաննես եկեղեցին «աղվանական են» անվանել
ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը, որի հարցին վերջերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հրաժարվեց պատասպանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշում է, որ երբ իշխանական թիմում էր, մշտապես իր սկզբունքային դիրքորոշումն է հայտնել կարևոր խնդիրների վերաբերյալ: Նա դեռ չի որոշել կառաջադրվի արդյոք արտահերթ ընտրություններում որևէ կուսակցության ցուցակով, թե ոչ, սակայն կասկածում է, որ արտահերթ ընտրություններով քաղաքական ճգնաժամը հնարավոր կլինի կարգավորել:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, այդ լիազորությունը վերապահվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, գնահատելով հանրային կյանքում տիրող տրամադրություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված արտաքին և ներքին մարտահրավերներն ու սպառնալիքները, արձանագրում է. – մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը, – […]
Արզումանյանների ընտանիքը Պատարա գյուղ է տեղափոխվել Հադրութի շրջանի Տումի գյուղից։ Ինչպես շատերը, նրանք էլ կորցրել են գրեթե ամեն ինչ՝ տունը, այգին, աշխատանքը։ Թեև Պատարայում նրանք ունեն ապրելու լավ պայմաններ, բայց հայրենի տան կարոտն ու վերադարձի հույսը հանգիստ չեն տալիս։
Հայաստանում պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրանա․ ապրիլի 19-ին համապատասխան որոշման նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում։ Նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է։ Եթե գործող օրենքով պայմանագրային զինծառայության կարող են անցնել առավելագույնը մինչև 45 տարեկան անձինք, ապա նախագծով առաջարկվող շեմը 63 տարեկանն է։ Կառավարության հետ քննարկումների արդյունքում որոշվել է շեմը բարձրացնել՝ ըստ զինվորական կոչման. այսպես ՝ կրտսեր ենթասպայական կազմի համար առավելագույն կդառնա 53 տարեկանը, կրտսեր սպայական կազմի համար՝ 55-ը, ավագ սպայակազմի մայորների ու փոխգնդապետերի համար՝ 58-ը, իսկ գնդապետերի համար՝ 63-ը։