Մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, բայց ինձ շարունակում են նույն հարցով դիմել, որ մենք կուսակցությունով խումբ ձևավորենք ու գնանք առաջնագիծ։ Առաջին օրվանից սկսած բոլորին թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հորդորել եմ և հիմա էլ հորդորում եմ, որ ներկայանան համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվեն Հայոց Բանակին։

Սիրելի՛ կուսակցականներ և համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք։

Մենք ունենք կայացած պետություն և համապատասխան պետական մարմիններ ու ընթացակարգեր. խնդրում եմ այլևս մի՛ դիմեք ինձ նման հարցով։

Սա կուսակցական հարց չէ. պատերազմը կուսակցություններ, թիմեր չի ճանաչում։ Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում»։

Մեկնաբանել