Սկսում ենք նոր՝ «Համազգային շարժում 2» շարժումը. Հայկակ Արշամյան

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ սկսում ենք մի նոր շարժում, որն անվանել ենք «Համազգային շարժում 2․0». այս մասին հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Այն նոր մակարդակի է բարձրացնելու արդեն բյուրեղացած Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների ավելի համախմբմանը և դրամական հոսքերի մշտական գալուն ՀՀ և ԱՀ։

Շարժումն անվանել ենք «50PLUS»: Այս շարժումը հախուռն սկսվել է մեր տարբեր համայնքներում։ Մեր հայրենակիցները պահանջում են, որ ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն ՀՀ, այլև գրանցվեն հիմնադրամի կայքում՝ ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերելով Հիմնադրամին։

Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա 1 միլիոն մարդ, ապա ամեն ամիս Հիմնադրամում կունենանք 50 միլիոն դոլար՝ եթե վերցնում ենք 50 դոլարը՝ որպես չափանիշ։ Սրանով մեծ թափ կհաղորդենք դրամահավաքին»,- նշել է Արշամյանը:

Մեկնաբանել