Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: