Կատալոնիայի խորհրդարանը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Արցախում

Կատալոնիայի խորհրդարանը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Արցախում, դատապարտել է խաղաղ բնակչության դեմ հարձակումները և աջակցություն է հայտնել ժողովրդի ինքնորոշման իրավունքին ՝ որպես հակամարտության լուծման միակ հնարավոր միջոց:

Ավելի վաղ Կատալոնիայի հայկական կազմակերպությունները կազմակերպել էին հանրահավաք Իսպանիայի կառավարության Կատալոնիայի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով, որ Իսպանիան դատապարտի Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավվածությունը, քայլեր ձեռնարկի պատերազմի անհապաղ դադարեցման համար և ճանաչի Արցախի անկախությունը։

Մեկնաբանել