Ալիևը չի բացառում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Մոսկվայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Մոսկվայում, սակայն, նրա խոսքով, ամեն ինչ կախված է հանդիպման օրակարգից․ այս մասին Ալիևն ասել է ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում։

«Այո, այդ հանդիպումը հնարավոր է։ Նման հանդիպումներ եղել են նաև նախկինում։ Ամեն ինչ կախված է օրակարգից։ Ցավոք, Հայաստանի ներկայիս կառավարության հետ խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են»,- ասել է նա։

Ալիևը նշել է, որ Մոսկվա այցելելու հրավեր չի ստացել ՌԴ նախագահ Պուտինից։

Մեկնաբանել