ԱՀԿ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Կովիդ-19-ի դեպքերի աճով

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը նպաստում է նոր տեսակի կորոնավիրուսի դեպքերի աճին։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հրապարակած հայտարարության մեջ։

Վերջինս ցավակցություն է հայտնել հակամարտությունից տուժած ընտանքիներին։ 

«Շարունակական բռնությունը և դրանից բխող բնակչության տեղափոխումը ավելի են խորացնում առողջապահական ոլորտում առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը»,- ասել է նա։

Կլյուգեն ընդգծել է, որ ռազմական գործողությունների հետևանքով բնակչությանը բժշկական օգնության տրամադրումը ձախողվում է, առողջապահության արդեն ծանրաբեռնված համակարգի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ավելանում։

ԱՀԿ-ն կոչ է անում ժամանակ չկորցնել և ներդնել բոլոր հնարավոր ջանքերը՝ պաշտպանելու մարդկանց կյանքերը և եկամտի աղբյուրները:

«ԱՀԿ-ն կոչ է անում հակամարտության կողմերին պաշտպանել քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունները, որոնք համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ օգնութուն են ցուցաբերում  հիվանդներին և վիրավորներին։ Կովիդ-19-ի համատեքստում հատկապես կարևոր է հոգ տանել  բժշկության ոլորտի աշխատակիցների պաշտպանությունը բռնությունից, որպեսզի նրանք կարողնան հետագայում էլ շարունակել համաճարակի դեմ պայքարը»,- հայտարարել է նա։

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 306 նոր դեպք։ Դրական է կատարված թեստերի 44,4 տոկոսը։ Փաստացի բուժվողները 19 591-ն են։