Գագիկ Ծառուկյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 22-ին ազատ է արձակվել 100 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նիստը կայացել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ 

Պաշտպանները անցյալ շաբաթ դիմել էին դատարան՝  Ծառուկյանի կալանքը գրավով փոխարինելու համար։ ԲՀԿ ղեկավարի դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Նա կալանավորվել է սեպտեմբերի 25-ին։