Գլխավոր Լրահոս

Փոքր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ հանգուցային կետեր. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

Փոքր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ հանգուցային կետեր. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

Ադրբեջանի զինուժը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները, մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Միասնական տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 
«Օջախային մարտերը իրենցից ներկայացնում են փոքր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ հանգուցային կետեր»,- հայտարարեց նա։ Հարավային ուղղությամբ, որտեղ տևական ժամանակ է՝ թեժ մարտեր են, Ադրբեջանը փորձել է առաջխաղացում ապահովել. «Գրեթե բոլոր առաջխաղացումները հետ են մղվել՝ պատճառելով մեծ կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի։ Հիմնականում մարտերն ընթանում են հրետանային համազարկային համակարգով»,- շեշտեց Հովհաննիսյանը։ Մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ պատերազմի մեկնարկից ի վեր երկու կողմերն ունեն մոտ 5 000 զոհ, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ընդհանրացված թվեր են ասվել ՌԴ նախագահի կողմից և պարզ չէ՞ր, որ չէր կարող կոնկրետ թիվ ասվել։ Միանշանակ հակառակորդը ունի մեր զոհերի համեմատ շատ զոհեր, դա բացարձակ ճշմարտություն է ու քննարկումից դուրս»։ 


ՊՆ ներկայացուցիչը այսօր ևս տեղեկացրեց՝ մերձռազմաճակատային որոշ հատվածներով հակառակորդի դիվերսանտները ներթափանցումներ են իրականացնում, փորձում խուճապ տարածել տներ այրելու և այլ գործողությունների միջոցով, սակայն գրագետ հակահարվածից հետո անկանոն փախչում են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում