Հաստատվել է կորոնավիրուսի 2 474 նոր դեպք, 14 մարդ մահացել է

Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 474 նոր դեպք,  489 մարդ առողջացել է: Մահացել է 14 մարդ։ Բացասական թեստերի թիվը 3 286 է: Դրական է կատարված թեստերի 42,9 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 73 310
Առողջացածներ – 50 276
Փաստացի բուժվողներ -21 560
Ընդհանուր թեստեր – 368 053
Մահվան ելքեր – 1145
Մահվան ելքեր այլ պատճառով –329