ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, հայտնել են ԱՄՆ նախագահականում հավատարմագրված լրագրողները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդությանը, սակայն չի հայտնել, թե խոսել է արդյոք երկրների ղեկավարների հետ»,- հայտնել են նախագահականի լրագրողները:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ուրբաթ օրը Վաշինգտոնում էին, որտեղ առանձին-առանձին հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Թրամփը հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի շուրջ բանակցություններում «լավ առաջընթացի» մասին։