Գլխավոր Լրահոս

Կողմերը էական կորուստներ են կրել, և առաջին օրերի կրակի խտության թափը չկա․ Արծրուն Հովհաննիսյան

Կողմերը էական կորուստներ են կրել, և առաջին օրերի կրակի խտության թափը չկա․ Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 23-ին Մարտակերտ և Բերձոր քաղաքներն իրենց հարակից բնակավայրերով հրթիռակոծվել են։ Միասնական տեղեկատվական կենտրոնում այդ մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Նա տեղեկացրեց՝ Արցախի կենտրոնից հարավ ընկած Շեխեր և Ջիվանի բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրոսակներից բաղկացած դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցման փորձեր է իրականացրել. «Տեղի են ունեցել ադրբեջանական դիվերսիոն խմբերի չեզոքացման գործողություններ։ Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը իր հարակից անտառներով, չեզոքացման աշխատանքները շարունակվում են»:

Հարավային ուղղությամբ, ըստ ՊՆ ներկայացուցչի, գրոհներ են փորձել իրականացնել Որոտանի ուղղությամբ, սակայն դրանք հետ են մղվել, իսկ որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, դիմել  փախուստի, փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում։ 

Խոսելով մարտական գործողությունների ներկա վիճակի մասին, Հովհաննիսյանը նշեց. «Հստակ բնագծեր չկան, մարտերը օջախային են, կարևոր  հանգույցների շուրջ փորձում են հարձակում իրականացնել»։ 

ՊՆ ներկայացուցիչը շեշտեց՝ կրակի խտությունը էականորեն նվազել է. սա բացատրվում է այն հանգամանքով, որ կողմերը էական կորուստներ են կրել, և առաջին օրերի կրակի խտության թափը չկա։ «Առանձին տեղերում կատաղի հարձակումների ժամանակ երբեմն կարճաժամկետ խտությունը բարձրանում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առաջիկա օրերին հայկական կողմը քարտեզային ձևով ներկայացնելու է ռազմադաշտում առկա իրավիճակը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում