Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել․ Շուշան Ստեփանյան

Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. ֆեյսբուքյան էջում գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր»: