Ռուսաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղում ռազմական լուծմանը. Լավրով

Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղում ռազմական լուծմանը և կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին ձեռնպահ մնալ ռազմական սցենարներից․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Չենք թաքցնում, որ չենք պաշտպանում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության մասին դիրքորոշումը։ Դիտարկելով երկու ժողովուրդներին, և՛ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդներին որպես բարեկամական և եղբայրական, մենք չենք կարող կիսել նման ձգտումները»,- հայտարարել Է Լավրովը «Աթենքի և մակեդոնական նորությունների գործակալությանը» տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա հիշեցրել է, որ «բացառապես քաղաքական» կարգավորման օգտին «հստակ արտահայտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-ղեկավարներ»:

«Կոչ ենք անում բոլոր արտաքին «խաղացողներին» անել ամեն ինչ թույլ չտալու ռազմական սցենարի հետագա տարածումը, սառեցնելու կողմերի հույզերը, ակտիվացնելու խաղաղ գործընթացի վերագործարկման համար պայմանների ստեղծման աշխատանքը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Մեկնաբանել