Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նշվում է, որ «երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում»։
ԱԻՊԾ-ից հայտնել են նաև, որ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են։