Հաստատվել է կորոնավիրուսի 1 600 նոր դեպք, 26 մարդ մահացել է

Հայաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 600 նոր դեպք,  652 մարդ առողջացել է: Մահացել է 26 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 797 է: Դրական է կատարված թեստերի 47,1 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 80 410
Առողջացածներ – 51 814
Փաստացի բուժվողներ -27 027
Ընդհանուր թեստեր – 382 938
Մահվան ելքեր – 1 222
Մահվան ելքեր այլ պատճառով –347