Զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից․ ՊՆ կոչը՝ քաղաքական շրջանակներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել և խստորեն դատապարտել «Հայաստանի քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը»: Հայտարարությունը՝ ստորև։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:

Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից:

ՀՀ Պաշտպանության նախարարություն
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբ»։

Մեկնաբանել