ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դիմել են Փաշինյանին՝ հրավիրելու ԱԽ նիստ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ։

«Այսօր խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներով դիմել ենք վարչապետ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ՝ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվի ստեղծված իրավիճակը»,- գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մեկնաբանել