Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը։

Ըստ հաղորդագրության, ի շարս Մերձավոր Արևելքի և Լիբիայի խնդիրների, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն հրադադարի շուտափույթ ապահովման անհրաժեշտությունը։ Նախարարներն ընդգծել են հիմնախնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման և ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած մեխանիզմների շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Հատուկ նշվել է ճգնաժամի միջազգայնացման անթույլատրելիությունը՝ դրանում օտարերկրյա զինյալների ներգրավման հաշվին»,- նշված է հաղորդագրությունում։