Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի խնդիրը, այլ խնդիրներ

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։

Ի շարս Սիրիայի՝ Իդլիբի, Մերձեփրատյան հատվածի և Լիբիայի խնդիրների, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

«Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը։ Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի ընդգրկման կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և հրադադարի շուտափույթ ձեռքբերման ու ճգնաժամի ապաԷսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին»,- ասվում է հաղորդագրությունում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ համակարգել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև հատուկ ծառայությունների հետ աշխատանքը:

Նախօրեին էլ Ղարաբաղի խնդիրը քննարկել էին Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։