Հաստատվել է կորոնավիրուսի 2 241 նոր դեպք, 21 մարդ մահացել է

Հայաստանում հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 241 նոր դեպք, 694 մարդ առողջացել է: Մահացել է 21 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 454 է: Դրական է կատարված թեստերի 47,7 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 82 651
Առողջացածներ – 52 508
Փաստացի բուժվողներ -28 548
Ընդհանուր թեստեր – 387 633
Մահվան ելքեր – 1 243
Մահվան ելքեր այլ պատճառով –352

Մեկնաբանել