ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն Արցախի անկախության ճանաչման բանաձևն ընդունել է միաձայն։

Քաղաքային խորհուրդը Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին։

«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- ասվում է բանաձևում: