Էրդողանն ասել է, որ Պուտինին առաջարկել է «միասին մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդին առաջարկել է միասին մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք Պուտինի հետ քննարկել ենք Ղարաբաղի իրադարձությունները։ Մենք ասել ենք՝ եկեք Կովկաս, լուծեք այդ հարցը։ Եթե ուզում եք, եկեք միասին որոշենք։ Դուք կխոսեք ձեր գործընկերների հետ, մենք՝ մեր գործընկերների հետ։ Թող մեր արտգործնախարարներն ու մյուսներն էլ խոսեն։ Կարևորը՝ հասկանանք՝ մենք կլուծենք այդ հարցը, թե ոչ։ Եկեք դա արդեն ավարտենք։ Մենք ազնիվ ենք։ Եվ հավատում եմ, որ դուք նույնպես անկեղծ եք»,- ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ ։

«Մեզ ասում են ՝ դուք Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալներ եք ուղարկում Ադրբեջան։ Ես հարգարժան նախագահ Պուտինին ասացի՝ հիմա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության շուրջ երկու հազար անդամներ կռվում են Հայաստանի կողմից, նրանց 600-ական դոլար են վճարում։ Նա պատասխանեց, որ այդ մասին ոչինչ չգիտի։ Ահա ես նրան այդ մասին հայտնել եմ»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ ինքը Պուտինին ասել է հետևյալը․ «Եթե մեր կարմիր գծերը ինչ-որ մեկը խախտի, մենք աչք չենք փակի դրա վրա, ով էլ որ դա լինի, նույնիսկ եթե դա լինի մեր հոր որդին»։

Մեկնաբանել