Ֆրանսիայում թուրքերը մուրճով հարձակվել են Արցախին աջակցող խաղաղ ցուցարարների վրա

Հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայի Իզեր շրջանի Վիեն քաղաքի մոտ հայ ցուցարարների վրա հարձակում են գործել թուրքեր, նրանք մուրճերով հարվածել են հայ ցուցարարներին։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ առնվազն մեկ անձ է վիրավորվել։ 23-ամյա հայ տղամարդը տեղափոխվել է Վիենի հիվանդանոց։ Le Dauphiné libéré թերթը հաղորդում է չորս վիրավորների մասին։

Մեկնաբանել