Սպասելով վերադարձին․ Հայաստանում ապաստանած արցախցիները

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից հազարավոր արցախցիներ ստիպված լքել են իրենց տները՝ ապաստան գտնելով Երևանում ու Հայաստանի մի շարք վայրերում։ Նրանց առջև ծառացած սոցիալական խնդիրների կարգավորման գործընթացը համակարգում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Հիմնականում կարգավորվում են նրանց ժամանակավոր կացարանի, սննդի և հագուստի խնդիրները։