Գագիկ Խաչատրյանը ազատ է արձակվել գրավի դիմաց

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ազատ է արձակվել գրավի դիմաց։ Այս մասին հայտնում է Խաչատրյանի փաստաբանական խումբը։

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը գոհունակություն է հայտնում, որ այս անգամ, այնուամենայնիվ, արդարությունը վեր է գտնվել ամեն ինչից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ պաշտպանական կողմը ձեռնպահ է մնացել հավելյալ մեկնաբանություններից։

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է տասնյակ միլիոնավոր դոլարների վատնման մեջ։

Մեկնաբանել